ԶԱՐԴԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԿՈՐՑՆԻ ԻՐԵՆՑ ՓԱՅԼԸ

Մարգարիտը հինգ րոպե պահեք փափուկ օճառ լուծած գոլ ջրի մեջ, որից հետո լվացեք այն մաքուր, սառը ջրով: Թեթևակի սրբեք փափուկ լաթով և թողեք չորանա:

Արծաթը հաճախ կրելով` դուք կպաշտպանեք խամրելուց, բայց եթե, դա այնուամենայնիվ պատահել է, փայլեցրեք արծաթը` հետևելով արտադրող ձեռնարկության հրահանգներին:

Ադամանդը և թանկարժեք այլ քարեր մեկ թաս գոլ ջրի մեջ ավելացրեք մեկ թեյի գդալ լվացող որևէ փափուկ նյութ, ընկղմեք թանկարժեք քարը լուծույթի մեջ ու թողեք տասը րոպե: Ատամի փափուկ խոզանակով շրջանաձև շարժումներով մաքրեք քարերը: Ապա լվացեք գոլ ջրով և չորացրեք մաքուր, չոր լաթով:

ՀԱԳՈՒՍՏԻ ՈՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԶԱՐԴԵՐԸ թափ տալով մաքրեք փափուկ լաթով, ապա` փափուկ, խոնավ լաթով:

ՈՍԿԻՆ և ՊԼԱՏԻՆՆ, ընկղմելով գոլ օճառաջրի մեջ, շփեք ատամի փափուկ խոզանակով: